LiveScore-ի պատվերով Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոս, դոկտոր Թոմ Քրոուֆորդը թարմացրել է իր ալգորիթմը՝ որոշելու համար, թե ով կդառնա լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից հետո։
Առաջատարը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 86 վարկանիշով։ Երկրորդը՝ «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը (84), իսկ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (82) զբաղեցրել է երրորդ տեղը։
Վերլուծելով տվյալները, բոլոր ցուցանիշները, դոկտոր Քրոուֆորդը կարող է կանխատեսել յուրաքանչյուր ֆուտբոլիստի ապագա ներուժը՝ ելնելով նրանց կարիերայի ուղուց և ձեռքբերումներից:
Մինչ Մբապեն, Ֆիլ Ֆոդենը և Լամին Յամալը հետևում են Մեսսիի «ուղղուն», Ջուդ Բելինգհեմը, Էրլինգ Հոլանդը և Խուլիան Ալվարեսը ցուցադրում են Ռոնալդուի «ուղղին»: