Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը գլխավորեց Անգլիայի ազգային հավաքականը։
«Ես շատ հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել գլխավորելու Անգլիայի հավաքականը: Ես վաղուց անձնական կապ էի զգում այս երկրի ֆուտբոլի հետ, և այն արդեն ինձ մի քանի անհավատալի պահեր է նվիրել: Անգլիան ներկայացնելու հնարավորությունը մեծ պատիվ է, և այս յուրահատուկ ու տաղանդավոր ֆուտբոլիստների խմբի հետ աշխատելու հնարավորությունն ինձ համար շատ ոգևորիչ է:
Իմ օգնականի՝ Անտոնիի հետ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Անգլիան հասնի հաջողության, և երկրպագուները հպարտանան մեզնով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել FA-ին, հատկապես Մարկին և Ջոնին, իրենց վստահության համար, և անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ ճանապարհի սկզբին»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը: