Գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոտար Մատեուսը կազմել է պատմության 10 լավագույն գերմանացի ֆուտբոլիստների վարկանիշը։
Լավագույն տասնյակը հետևյալն է․
1. Ֆրանց Բեկենբաուեր;
2. Գերդ Մյուլեր;
3. Միրոսլավ Կլոզե;
4. Ուվե Զելեր;
5. Մանուել Նոյեր;
6. Ֆիլիպ Լամ;
7. Տոնի Կրոս;
8. Անդրեաս Բրեմե;
9. Ֆրից Վալտեր;
10. Գյունտեր Նետցեր.
«Դա ընտրություն էր գրեթե հավասարներ ֆուտբոլիստների միջև: Ես շատ էի մտածում, հատկապես Թոմաս Մյուլերի, Ռուդի Ֆյոլերի և Ուլի Հյոնեսի մասին։ Ցավում եմ, որ նրանք ներառված չեն վարկանիշում»,- ասել է Մատեուսը Bild-ին: