Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան հայտնվել է բազմաթիվ թոփ-ակումբների հետաքրքրությունների շրջանակում։
28-ամյա ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ կլքի Լևերկուզենը մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա պայմանագիրը։
«Բավարիան» համարվում է գերմանացու տրանսֆերի գլխավոր հավակնորդներից մեկը, սակայն մրցավազքին միջամտել են նաև «Ռեալը», «Բարսելոնան» ու «Ինտերը»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» նույնպես պատրաստվում է հաջորդ ամառ Տային պայմանագիր առաջարկել։ Նա կարող է համալրել Մոտայի թիմն ազատ գործակալի կարգավիճակով։