Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին մեղադրում են Շվեդիայում բռնաբարություն կատարելու մեջ:
Սոցցանցերում լրագրող Ռոմեն Մոլինայի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» շտապ խորհրդակցություն է անցկացրել այս հարցով։ Մադրիդյան ակումբը քննարկել է ֆրանսիացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը։
Մբապեն մադրիդյան ակումբին միացել է այս ամառ։ Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։