ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Ա լիգայի 1-ին խմբի 4-րդ տուրում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Սերբիայի ընտրանուն և 3։0 հաշվով հաղթանակ տարել։
Նշենք, որ իսպանացիների մեկնարկային կազմում չի ընդգրկվել իսպանական ֆուտբոլի երեք գրանդներից՝ Մադրիդի «Ռեալից», «Բարսելոնայից» և «Ատլետիկոյից» և ոչ մի խաղացող։
Ինչպես նշում է Mister Chip-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), դա տեղի է ունեցել միայն չորրորդ անգամ ազգային հավաքականի 104-ամյա պատմության մեջ։ Երեք նախադեպերն այն երեք հանդիպումներն են, որոնք իսպանացիներն անցկացրել են 1928 թվականի Օլիմպիական խաղերում։ Այն ժամանակ իսպանացիների կազմում մասնակցում էին միայն բասկյան ակումբների խաղացողները։
Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականի հետ խաղում խաղացել են հետևյալ մեկնարկային կազմերը՝ Դավիդ Ռայա («Արսենալ»), Պեդրո Պորրո («Տոտենհեմ»), Դանի Վիվիան («Աթլետիկ»), Էմերիկ Լապորտ («Ալ-Նասր»), Մարկ Կուկուրելլա («Չելսի»), Միկել Մերինո («Արսենալ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Մարտին Սուբիմենդի («Ռեալ Սոսյեդադ»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսյեդադ»), Ալեքս Բաենա («Վիլյառեալ»), Ալվարո Մորատա («Միլան»)։
Նշենք, որ Սերբիայի դեմ խաղում «Բարսելոնայի» երկու ներկայացուցիչներ՝ Պեդրին և Պաու Կուբարսին, փոխարինման են դուրս եկել: