Բրազիլիայի Մանե Գարինչա ազգային խաղադաշտում կայացել է ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի 10-րդ տուրի հանդիպումը Բրազիլիայի և Պերուի հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Հանդիպման 38-րդ րոպեին հաշիվը բացել է բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան, որն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։ 54-րդ րոպեին նա դուբլ է ձևակերպել՝ դարձյալ 11-մետրանոցի օգնությամբ։
71-րդ րոպեին «Պենտակամպեոնի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան հաշիվը դարձրել է խոշոր։ Երեք րոպե անց տանտերերի հարձակվող Լուիս Էնրիկեն ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը: