Լիսաբոնի «Բենֆիկային» լուրջ պատժամիջոցներ են սպառնում կոռուպցիայի և հարկային խարդախությունների համար: Այս մասին հայտնում են պորտուգալական ԶԼՄ-ները։
Դատախազությունը պահանջում է թիմին հեռացնել բոլոր մրցաշարերից վեց ամսից մինչև երեք տարի ժամկետով, եթե լիսաբոնյան ակումբի մեղավորությունն ապացուցվի։
Բացի այդ, «Բենֆիկայի» նախկին նախագահ Լուիս Ֆելիպե Վեյրան և ակումբի նախկին իրավախորհրդատու Պաուլո Գոնսալվեսը նույնպես կարող են երկարաժամկետ որակազրկումների և խոշոր ֆինանսական տուգանքների ենթարկվել։