Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացողներ Գևորգ Ղազարյանը և Էդգար Մանուչարյանը Ազգերի լիգայի խաղարկությն 4-րդ տուրի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա (0:2) խաղից առաջ ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այցելել են Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Ղազարյանն ու Մանուչարյանը կենտրոնի սաների հետ ֆուտբոլ են խաղացել և նրանց նվիրել տոմսեր, պայմանով՝ հանդիպումը մարզադաշտւմ դիտել միասին։