«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին նշել է, թե իր համար ամենադժվարը ում դեմ է եղել խաղալ։
«Հարձակվողներից ինձ համար ամենաշատ խնդիրները առաջացրել է Մեսսին։ Կարծում եմ՝ կան հարձակվողներ, որոնք ինձ ավելի շատ գոլեր են խփել, քան Լեոն։ Հիշում եմ, որ նա ինձ երեք գոլ է խփել, քանի որ ինձ երեք շիշ գարեջուր էր ուղարկել։ Լեոն միակ ֆուտբոլիստն է, ում դեմ ես վախենում էի խաղալ»,- լեհ դարպասապահի խոսքերն է փոխանցում The Mirror-ը։
Հիշեցնենք, որ 34-ամյա խաղացողը հոկտեմբերի 2-ին է ազատ գործակալի կարգավիճակով համալրել կատալոնական գրանդի շարքերը։ «Կապտանռնագույնները» լեհ դրպասապահի հետ կնքել են մեկ տարվա պայմանագիր։