Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է այն տեղեկությունը, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան առողջական խնդիրների պատճառով կարող է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։
«Ալաբայի վաղաժամ կարիերան ավարտելու, կամ ծնկի ցավի մասին խոսակցությունները լրիվ անհեթեթություն են։ Ապաքինումն ընթանում է ըստ նախատեսվածի, Դավիդն գնալով իրեն ավելի լավ է զգում»,- գրել է Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա պաշտպանը մտածում է կարիերան ավարտելու մասին՝ հոդային աճառի նոսրացման պատճառով: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև է 2026 թվականի հունիսը։