Վերջին շրջանում միջազգային լրատվամիջոցները պարզապես «ռմբակոծում են» Ֆրանսիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին՝ վերջինիս տարբեր սկանդալների շուրջ ներգրավելով։
Ի՞նչ է եղել
Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում Մբապեի և նրա ընկերների գիշերակացից հետո սկսվել է բռնաբարության բողոքի հիման վրա հետաքննություն: Հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կայացած Ֆրանսիա — Իսրայել խաղի օրը, խումբը այցելել է ռեստորան և գիշերային ակումբ, իսկ զոհի հայտարարության համաձայն՝ հանցագործությունը հյուրանոցում տեղի է ունեցել նույն օրը:
Ի՞նչ են ասում Մբապեին շրջապատող մարդիկ
Մբապեի շրջապատը կարծում է, որ ԶԼՄ-ները միտումնավոր փչացնում են նրա հեղինակությունը: Մբապեն այս տեղեկությունը «կեղծ» է անվանել՝ ընդգծելով, որ նորությունը տարածվել է մեկ օր առաջ, մինչ ՊՍԺ-ի աշխատավարձի պարտքի (55 միլիոն եվրո) վճարման վերաբերյալ վերաքննիչ դատաքննությունը: Այսպիսով, ֆուտբոլիստն ակնարկել է, որ դրանում ներգրավված է իր նախկին ակումբը։
«Ցանցում նոր զրպարտիչ լուրեր են տարածվում: Դրանք բացարձակ կեղծ և անխոհեմ մեղադրանքներ են, և դրանց տարածումը անընդունելի է: Կիլիան Մբապեի հեղինակության պլանավորված ոչնչացումը դադարեցնելու համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը՝ ճշմարտությունը պարզելու և ցանկացած անձի կամ ԶԼՄ-ի նկատմամբ դատական գործ հարուցելու համար, որոնք ներգրավված են նրա դեմ անընդհատ կատարվող բարոյական հետապնդումների և զրպարտության մեջ», — ասել է հարձակվողի շրջապատից աղբյուրը:
Ի՞նչ է ասում ոստիկանությունը
Շվեդական ոստիկանությունը հաստատել է, որ սկսել է նախնական հետաքննություն բռնաբարության գործով, որի մեջ տեղի ԶԼՄ-ները մեղադրել են Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին՝ չնշելով ֆուտբոլիստի անունը:
«ԶԼՄ-ների՝ Ստոկհոլմում ենթադրյալ բռնաբարության մասին հաղորդագրություններից հետո դատախազը կարող է հաստատել, որ ոստիկանություն ներկայացվել է բռնաբարության մասին հայտարարություն: Ըստ հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում: Նախնական հետաքննությունը վարում է ավագ դատախազ Մարինա Չիրակովան: Դատախազը հասանելի չէ ԶԼՄ-ների համար: Երբ լրացուցիչ տեղեկություններ հասանելի լինեն, կտրվի նոր հաղորդագրություն», — ներկայացնում է RMC Sport-ի հայտարարությունը:
Ի՞նչ է ասում ՊՍԺ-ն
Փարիզյան ակումբում Մբապեի մեղադրանքները «խայտառակություն» են անվանել:
«Ազնվորեն ասած՝ վիրավորական է: Ամեն ինչի համար, ինչ կատարվում է նրա հետ, մեղավոր է ՊՍԺ-ն: Նա «Ռեալում» գոլ չի խփե՞լ (բացի 11 մետրանոցից)․ ուրեմն ՊՍԺ-ի մեղքն է: Նա բա՞ց է թողել Ֆրանսիայի հավաքականի խաղերը․ դա էլ է ՊՍԺ-ի մեղքը: Հիմա էլ, պարզվում է, ՊՍԺ-ն պատմություններ է հորինում Շվեդիայում: Եկեք պարզապես անտեսենք սա»,- մեջբերում է ֆրանսիական ակումբի ղեկավարության խոսքերը L’Equipe-ը։
Ի՞նչ է ասում Դիդյե Դեշամը
«Հիմա ամեն տեղից լուրեր են հայտնվում: Փաստ է, թե հորինվածք՝ չեմ կարող ասել: Նա բավականին մեծ է երկխոսության համար: Մենք շատ բացասական իրավիճակում ենք: Պետք է զգույշ լինել, երբ մի բան ես ընդունում: Ես չեմ ասի, որ ինչ-որ բան գիտեմ, քանի որ դա այդպես չէ: Ավելի լավ է մի քայլ հետ կատարել, նախքան ինչ-որ բան ասելը: Բայց կան բաներ, որոնք հեշտ է ստուգել: Ես մի քայլ հետ եմ անում, բայց այս իրավիճակը շատ լավ չէ Ֆրանսիայի հավաքականի համար»,- մեջբերում է Դեշամի խոսքերը L’Equipe-ը: