Եվրոպական ֆուտբոլային ակումբների ղեկավարները և FIFPro-ն (մասնագիտացված ֆուտբոլիստների համաշխարհային կազմակերպություն) երկուշաբթի միավորվել են՝ բողոք ներկայացնելու ՖԻՖԱ-ի ղեկավարության դեմ հակամենաշնորհային մարմին: Այս մասին հայտնում է ESPN-ը:
FIFPro-ն և 37 եվրոպական լիգաներ համատեղ բողոք են ներկայացրել Բրյուսելի Եվրոպական հանձնաժողովում՝ պնդելով, որ համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՖԻՖԱ-ն, չարաշահում է իր իրավունքները որպես մրցաշարերի կազմակերպիչ և չի մտածում ֆուտբոլիստների բարեկեցության մասին: Գործը վերաբերում է աշխատանքային օրենսդրությանը և ֆուտբոլիստների արձակուրդային իրավունքներին: Նրանց նպատակներից մեկն է հաստատել պարտադիր հանգստի ժամանակահատված՝ տարեկան երեքից չորս շաբաթ, որպեսզի ֆուտբոլիստները վերականգնեն իրենց ուժերը:
Ֆուտբոլային օրացույցի ծանրաբեռնվածության թեման վերջին ամիսներին շատ թեժ է ու քննարկված: Նախորդ ամիս «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ասել էր, որ ֆուտբոլիստները մոտ են այս հարցով գործադուլ հայտարարելուն: