Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակվող և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է ժամացույցների իր հավաքածուն, որտեղ ներկայացված են իր ֆուտբոլային կարիերայի խորհրդանշական պահերը: Ֆուտբոլային թեմատիկայով ժամացույցը թողարկվել է ամերիկյան ոսկերչական իրերի և ժամացույցների մանրածախ առևտրի Jacob & Co-ի հետ համատեղ:
«Ես միշտ երազել եմ ունենալ իմ սեփական ժամացույցների հավաքածուն։ «CR7-ի թռիչքը» և «CR7-ի սիրտը» ոգեշնչված են խաղադաշտում իմ ամենահայտնի պահերից: Հուսով եմ, որ դրանք ձեզ նույնպես դուր կգան»,- գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցի իր էջում՝ տեղադրելով ժամացույցի լուսանկարը։
«CR7-ի թռիչքը» ոգեշնչված է Չեմպիոնների լիգայի 2012/2013 թվականների 1/16 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Ռոնալդուի խփախ գլխով գոլից:
«CR7 Heart»-ը պատկերում է Ռոնալդուին գոլը տոնելիս և որպես լոգո օգտագործվում է CR7-ի կողմից:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» է հանդես գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։