«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլայի հետ կապ է հաստատել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան՝ Անգլիայի հավաքականում աշխատելու վերաբերյալ: Նշվում է, որ «Ման․Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Գվարդիոլայի հետ։ Մարզիչն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում։
Իսպանացի մարզիչը «Քաղաքաբնակների» ղեկին է 2016 թվականից։ 53-ամյա Գվարդիոլայի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պատրաստ է սպասել Գվարդիոլային, ով, ըստ որոշ լրատվամիջոցների, մտադիր է հեռանալ «Ման․Սիթիից» 2024/2025 մրցաշրջանի ավարտին։
Լի Կարսլին այժմ Անգլիայի հավաքականի ժամանակավոր մարզիչն է։