Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստ Վիկտոր Բոնիֆեյսը հայտարարություն է արել Լիբիայում տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ։
Աֆրիկյան ֆուտբոլում աղմկահարույց սկանդալ է եղել․ Նիգերիայի հավաքականը մնացել է Լիբիայի լքված օդանավակայանում՝ առանց սննդի, ջրի և կապի։
Ֆուտբոլիստները քնել են ինքնաթիռում և այժմ հրաժարվում են մասնակցել Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական հանդիպմանը։ Նիգերիացիները Լիբիային մեղադրում են հանդիպումը կանխամտածված խափանելու մեջ։ Մանրամասներն՝ այստեղ։
«Օգնեք ինձ զանգահարել տատիկիս և ասել, որ ես լավ եմ: Սա ուղղակի սարսափելի է»,- գրել է Բոնիֆեյսը սոցցանցերում։