Աֆրիկյան ֆուտբոլում աղմկահարույց սկանդալ է եղել․ Նիգերիայի հավաքականը մնացել է Լիբիայի լքված օդանավակայանում՝ առանց սննդի, ջրի և կապի։
Ֆուտբոլիստները քնել են ինքնաթիռում և այժմ հրաժարվում են մասնակցել Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական հանդիպմանը։ Նիգերիացիները Լիբիային մեղադրում են հանդիպումը կանխամտածված խափանելու մեջ։
Նիգերիան թռչում էր Լիբիա հանդիպման համար: Վայրէջքից անմիջապես առաջ ինքնաթիռը շտապ ուղղորդել են մեկ այլ օդանավակայան, որը, պարզվել է, լքված է։ Նիգերիացիներին անհրաժեշտ է եղել մի քանի ժամից այնտեղից հասնել քաղաք, որտեղ պետք է կայանար հանդիպումը, սակայն ընդունող երկիրը նրանց տրանսպորտ չի տրամադրել։ Ավելին, մոտակա հյուրանոցներին արգելվել է տեղավորել նիգերիացիներին։
Նիգերիայի հավաքականը 13 ժամից ավելի մնացել է օդանավակայանում։ Հավաքականի ավագը հրապարակայնորեն դա անվանել է ամոթ և հայտարարել է, որ չի ցանկանում խաղալ Լիբիայի հետ, ինչը դիտավորյալ վատ պայմաններ է ստեղծել հյուրերի համար։ Այնուամենայնիվ, Նիգերիայի մարզիչն ասել է, որ Աֆրիկայում ավելի վատ բաներ է տեսել՝ պատրաստ է մասնակցել հանդիպմանը։
«Լիբիայի կառավարությունն առանց պատճառի չեղարկել է Բենգազիում հաստատված վայրէջքը։ Նրանք կողպեցին օդանավակայանի դռները և մեզ թողեցին առանց հեռախոսային ծառայության, ուտելիքի և խմիչքի։»,- սոցցանցերում գրել է Նիգերիայի հավաքականի ավագ Ուիլյամ Տրոստ-Էկոնգը։
Հետաքրքիր է, որ լիբիացիներն այս պահվածքին հետաքրքիր հիմնավորում են գտել. նրանք ասացին, որ հենց Նիգերիան է սկսել «անհարգանքի մարաթոնը»։ Լիբիացի ֆուտբոլիստներին, իբր, օրեր առաջ վատ են ընդունել Նիգերիայում՝ մի քանի ժամ պահելով օդանավակայանում։