Կիսապաշտպան Օրելիեն Չուամենին մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալից»՝ չնայած անգլիական թիմերի կողմից հետաքրքրությանը։ Ֆրանսիացին ամբողջությամբ կենտրոնացած է Մադրիդի վրա՝ մտածելով միայն ակումբում իր ապագայի և «Ռեալի» համար հնարավորինս բարձր մակարդակով զարգանալու մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիները պատրաստ են վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին։ Չուամենիի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Մադրիդի «Ռեալը» Չուամենիին գնել է «Մոնակոյից» 2022 թվականի ամռանը 80 միլիոն եվրոյով։