«Ռեալ Սոսյեդադի» մամուլի պատասխանատու Ջոն Անդեր Մունդուատեն հայտնել է, թե երբ կվերադառնա ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը ընդհանուր խումբ։
«Վաղը թիմն առաջին մարզումն է անցկացնելու ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։ Արսենը կարող է վաղը կամ մյուս օրը սկսել մարզումները, բայց հարյուր տոկոսով այս շաբաթ նա կաշխատի ընդհանուր խմբում։ Սրանից հետո Զախարյանին անհրաժեշտ է առնվազն տասը մարզում, առանց խնդիրների, որպեսզի ընդգրկվի խաղերի հայտացուցակում»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է իսպանական ակումբի մամուլի քարտուղարը:
21-ամյա Արսեն Զախարյանը ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում դեռևս հանդիպման չի մասնակցել՝ ամռանը ստացած վնասվածքի պատճառով։