Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ծննդյան օրն է։
Ուղիղ 32 տարի առաջ՝ 1992 թվականի հոկտեմբերի 14-ին, մեր ազգային հավաքականն անցկացրել է իր առաջին հանդիպումը անկախ Հայաստանի պատմության մեջ։ Մեր հավաքականի մրցակիցը, որն այն ժամանակ գլխավորում էր «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովը, Մոլդովայի ընտրանին էր։ «Հրազդան» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմը հետևյալն էր՝
Հարություն Աբրահամյան, Արմեն Շահգելդյան, Վարդան Խաչատրյան, Երվանդ Կրբաշյան, Սարգիս Կարապետյան, Սարգիս Հովսեփյան, Արտաշես Ադամյան (Արա Նիգոյան, 62), Արամայիս Տոնոյան (Արթուր Պետրոսյան, 67, Արսեն Ավետիսյան (Արթուր Աբազյան, 69 ), Սամվել Կոստանդյան (Հովհաննես Թախմազյան, 81), Մհեր Հովհաննիսյան: