«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծնկի խաչաձև կապանները պատռելուց հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ բժիշկները հավանություն են տվել Գավիի վերադարձի համար։
Հաղորդվում է նաև, որ ակումբի ղեկավարությունը նախատեսում է առաջ շարժվել Գավիի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում, քանի որ նա համարվում է նոր ակումբային նախագծի կարևոր մասը։
Գավին «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել ծնկի և մենիսկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով, որը ստացել է 2023 թվականի նոյեմբերին Իսպանիայի հավաքականի՝ Վրաստանի հետ խաղում։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 15 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Գավին այժմ 20 տարեկան է։ Transfermarkt-ի փոխանցմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո: