Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Մրցուամային երկրորդ օրվա առաջին մրցահերթում իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը և 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Այնուհետև Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տոնել Հարություն Հակոբկոխյանը։ 67 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Լորիս Իդրիսին։
Հաղթական մեկնարկ է գրանցել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը։