Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիային։
Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվը 0-0 է։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում մրցակցի դարպասին վտանգավոր հարվածներ կատարեցին Միրանյանն ու Սելարայանը։