Առաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարող է որոշել փոխել գլխավոր մարզչին։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Bild-ին, «Յունայթեդը» դեռ ամռանը կապ է հաստատել Սեբաստիան Հյոնեսի հետ «Շտուտգարտից»։
Մանկունիացիները ցանկանում էին իմանալ, թե արդյոք Հյոնեսը պատրա՞ստ է փոխարինել Էրիկ տեն Հագին։
Սակայն գերմանացի մասնագետը մերժել է այս տարբերակը։