Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Վիկտոր Կրիստիանսենը խոստովանել է, որ հատուկ է ագրեսիվ խաղ ցուցադրել Իսպանիայի ընտրանու վինգեր Լամին Յամալի նկատմամբ։
«Եթե ունես լավ խաղ անցկացնելու հնարավորություն, որը կարող է մի փոքր էլ «վնասել», ապա պետք է օգտվել դրանից»,- դանիացու խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն՝ հղում անելով Ekstra Bladet-ը։
Դանիացի ֆուտբոլիստի պահվածքն ամբողջովին կանխամտածված է եղել, և, կարելի է ասել, որ նա հասել է իր նպատակին։ 17-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտը լքել էր կաղալով։