ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Ա լիգայի 1-ին խմբի 3-րդ տուրի խաղում Խորվաթիայի հավաքականը Զագրեբում ընդունել է Շոտլանդիային և 2։1 հաշվով կամային հաղթանակ տարել:
33-րդ րոպեին հաշիվը բացել է շոտլանդացիների կիսապաշտպան Ռայան Քրիստին։ Երեք րոպե անց Խորվաթիայի թիմի պատասխան գնդակը խփել է հարձակվող Իգոր Մատանովիչը։ Հանդիպման վերջնական արդյունքը 70-րդ րոպեին ձևակերպել է Անդրեյ Կրամարիչը՝ հաղթանակով պարգևելով իր թիմին՝ 2:1։
Ա լիգայի 1-ին խմբում ընդգրկված են նաև Պորտուգալիայի և Լեհաստանի հավաքականները։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գործող հաղթողը Իսպանիայի հավաքականն է։