Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրի խաղում կհանդիպեն Իսպանիայի և Դանիայի հավաքականները։ Թիմերը կխաղան Էնրիկե Ռոկա դե Մուրսիա մարզադաշտում (Մուրսիա, Իսպանիա): Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով:
Իսպանիա. Ռայա, Պորրո, Լապորտ, Գրիմալդո, Վիվիան, Սուբիմենդի, Ռուիս, Պեդրի, Յամալ, Մորատա, Օյարսաբալ։
Դանիա. Շմեյխել, Քրիստենսեն, Վեստերգոր, Նելսոն, Քրիստիանսեն, Բախ, Հոյբյերգ, Էրիկսեն, Յուլման, Դոլբերգ, Գրյոնբեկ:
Երկու տուրից հետո Իսպանիան իր խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Թիմը վաստակել է չորս միավոր։ Ա լիգայի 4-րդ խմբում վեց միավորով աղյուսակը գլխավորում է Դանիան: Այս խմբում են նաև Սերբիայի (1) և Շվեյցարիայի (0) հավաքականները։