Սաուդյան «Ալ-Հիլալը» մտադիր է հաջորդ տարի գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին: հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը չի հրաժարվել Վինիսիուսին ձեռք բերելու փորձերից՝ չնայած պայմանագրով սահմանված նրա 1 մլրդ եվրո հրաժարագնի կետին, և ցանկանում է հաջորդ տարի վերադառնալ այս տարբերակին։ Հաղորդվում է, որ հնարավոր գործարքի հավանականությունը կմեծանա, եթե «Ալ-Հիլալը» որոշի չերկարաձգել պայմանագիրը բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի կառավարության հանրային ներդրումների հիմնադրամը ցանկանում է պայմանագիր կնքել Վինիսիուս Ժունիորի հետ հինգ տարով որպես մարզիկ և 10 տարով՝ որպես 2034 թվականի աշխարհի առաջնության դեսպան։