Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտասովոր առաջարկ է արել ֆուտբոլի ազգային հավաքականի կառուցման վերաբերյալ։
Քաղաքական գործչի կարծիքով՝ թիմը պետք է կազմված լինի այն խաղացողներից, որոնք խաղում են իրենց հայրենիքում, այլ ոչ թե Եվրոպայում կամ Սաուդյան Արաբիայում։
«Նրանք, ովքեր խաղում են դրսում, ավելի լավը չեն, քան նրանք, ովքեր խաղում են այստեղ: Պետք է հնարավորություն տալ տեղացի խաղացողներին, ոչ թե «հյուրերին», — նախագահի խոսքերն է մեջբերում Sapo Desporto-ն։
Բրազիլիայի նախագահն իր հայտարարությունն արել է ԱԱ-2026-ի ընտրական փուլում Չիլիին հաղթելուց հետո (2:1): Այս հանդիպման երկու գոլերն էլ խփել են «Բոտաֆոգոյի» կազմում ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները։
«Ես ճանաչեցի միայն դարպասապահին (Էդերսոնին «Մանչեսթեր Սիթիից» -խմբ), ՊՍԺ-ի պաշտպանին (Մարկինյոս), Ռոդրիգոյին («Ռեալ») և Ռաֆինյային («Բարսելոնա»): Բրազիլիայի առաջնությունից դուրս չկա ոչ Գարինչա, ոչ Ռոմարիո»,- ասել է Լուլա դա Սիլվան։