Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իր կարիերայի ներկա փուլում ցանկանում է կենտրոնանալ հիմնականում ակումբում խաղալու վրա, քանի որ մեծ ցանկություն ունի նվաճելու 2025 թվականի «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա հարձակվողը ցանկանում է մասնակցել միայն Ֆրանսիայի հավաքականի համար կարևոր հանդիպումներին, քանի որ ցանկանում է նվազագույնի հասցնել վնասվածքի վտանգը։
Մբապեն ազգային թիմի մարզչական շտաբին դեռ սեպտեմբերյան հավաքի ընթացքում է տեղեկացրել, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հոկտեմբերյան խաղերին չի մասնակցելու:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը հոկտեմբերին չէր հրավիրվել Ֆրանսիայի հավաքական՝ վնասվածքից ապաքինվելու համար։