Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, որը առավելության է հասել հույն Կոնստոուրիոս Պանագոտիսի նկատմամբ։
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համլետ Ադամյանն ու 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։
Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 12-20-ը: