Մեքսիկայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և Մորելոս նահանգի նախկին նահանգապետ Կուաուտեմոկ Բլանկոն մեղադրվում է խորթ քրոջը բռնաբարելու փորձի մեջ, հաղորդում է El Financiero-ն:
Աղբյուրի տվյալներով, կինը մի քանի շաբաթ առաջ բողոք է ներկայացրել 51-ամյա մեքսիկացու դեմ: Տուժողի խոսքով՝ Բլանկոն պաշտոնական նստավայրում դրդել է նրան սեռական հարաբերության՝ սպառնալով հեռացնել նրան իր վարչակազմից:
Նախկին ֆուտբոլիստի դեմ նաև բողոք է ներկայացվել Մորելոսի հակակոռուպցիոն դատախազություն՝ հնարավոր ֆինանսական միջոցների ծախսերի աղբյուրը և նպատակները թաքցնելու համար:
Բլանկոն իր ֆուտբոլային կարիերան ավարտել է 2016 թվականին: Ակումբային մակարդակում Բլանկոն հանդես է եկել «Ամերիկա», «Պուեբլա», «Ռեալ Վալյադոլիդ», «Չիկագո Ֆայր» և այլ թիմերում: