Քոուլ Պալմերը վերջին շրջանում մեծ աղմուկ է հանել Անգլիայում, սակայն ոչ ֆուտբոլային մարզադաշտում ցուցադրած խաղի պատճառով։ Անգլիացին Burberry բրենդային ընկերության հետ համատեղ հետաքրքիր գովազդային հոլովակ է ներկացրել։
Քոուլը բավական թանկարժեք վերարկուով նստած ձուկ է որսում։ 10 րոպեանոց տեսանյութի ընթացքում անգլիացին ոչ մի բառ չի արտասանում։
Երկրպագուները հետաքրքիր արձագանք են տվել տվյալ տեսանյութին՝ մեկնաբանելով․ «Մեզ 24-ժամյա տարբերակն է հարկավոր»։