«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո «քաղաքաբնակների» մարզչական ղեկին կարող են հայտնվել Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն կամ պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը, այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
53-ամյա իսպանացի մասնագետը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում և վերջնական պատասխան չի տվել մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է գալիք տարվա ամռանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները շշուկներ էին տարածել, որ «Մանչեսթեր Սիթիի» նոր մարզական տնօրեն է նշանակվելու Ուգո Վիանան, ով այդ պաշտոնին է «Սպորտինգում»։ Այդ ամենի հետ կապված, Ամորիմի՝ Անգլիա տեղափոխվելու հնարավորությունն ավելի է մեծանում։
Գվարդիոլան գլխավորել էր «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականի ամռանը։