Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Յուրի Նագորնիխը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի պայմանագրի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում։
Ավելի վաղ РБ Спорт-ը հաղորդել էր, որ «կարմիր-կանաչները» նոր բանակցային փուլ են մտել 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում։ Նշվում է, որ կողմերն իրենց պայմաններն են թվարկել, ինչպես նաև նշել, որ հայ պաշտպանը մոսկովյան թիմում ստանա տարեկան նվազագույնը 1 միլիոն եվրո աշխատավարձ։ Կողմերը դեռ համաձայնության չեն եկել։
— ԶԼՄ-ները գրում են, որ «Լոկոմոտիվը» Տիկնիզյանի հետ նոր բանակցային փուլ է մտել։ Դա իրո՞ք այդպես է։
— Հիմա թիմը նմանատիպ բանակցությունների կարիք չունի։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում ելույթ է ունենում 2021 թվականից։ Նրա պայմանագրի ժամկետը «երկաթգծայինների» հետ լրանում է 2026 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։