Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն այցելել է Ստոկհոլմում գտնվող գիշերային ակումբ։ 25-ամյա ֆուտբոլիստի այցի ժամանակ հաստատության այցելուներին արգելվել է օգտվել տեսանկարահանող սարքերից։ Այս մասին հայտնում է Expressen-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այն մարդիկ, որոնք Մբապեի շրջապատից չեն եղել, ստիպված են եղել իրենց հեռախոսները դնել հատուկ փաթեթի մեջ։
Մադրիդյան թիմի հարձակվողն այցելել է գիշերային ակումբ ՊՍԺ-ի պաշտպան Նորդի Մուկիելեի ընկերակցությամբ, որը վարձավճարով հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում»: Ընդգծվում է, որ հենց Մուկիելեն է նախաձեռնել այս ուղևորությունը Շվեդիայի մայրաքաղաք։
Նախկինում հաղորդվում էր, որ Մբապեն հաստատություն է այցելել երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում Ֆրանսիայի հավաքականի՝ Իսրայելի հետ հանդիպման ժամանակ (1:4):