Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է պաշտպան Դանիել Կարվախալի և հենակետային կիսապաշտպան Ռոդրիի վնասվածքների մասին, որոնց պատճառով ֆուտբոլիստները չեն կարողանա դաշտ դուրս գալ մինչև մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ նախկինում վնասվածք ստացած Կարվախալն ու Ռոդրին Իսպանիայի հավաքականի ճամբար էին այցելել՝ հենակներով տեղաշարժվելով։
«Նրանք թիմի առանցքային խաղացողներն են: Ամենադժվարը թիմ ստեղծելն է, որտեղ ինչ-որ մեկը սիրտ ճզմող վնասվածքներ է ստանում։ Երբ տեսա Դանիին, սիրտս քարացավ։ Մենք գոհ էինք, որ նրանք երկուսն էլ այցելեցին մեզ։ Հուսով եմ, որ տղաները լավ կվերականգնվեն, քանի որ նրանք մեզ պետք են»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։