Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ֆուրիա Ռոխայի երկրպագուների սուլոցներին: Մասնավորապես, ազգային հավաքականի ֆուտբոլիստին խնդրել են վերհիշել այն էմոցիաները, երբ իրեն սուլել են 2024 թվականի մարտի 26-ին Բրազիլիայի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ (3:3):
«Տհաճ էր: Ոչ ոք պատրաստ չէ նման բանի. Դա մի իրավիճակ էր, որին ինձ համար դժվար էր հաղթահարել»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 80 հանդիպման, որոնցում դարձել է 36 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։