«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ճանաչվել է ԱՊԼ-ի սեպտեմբերի լավագույն մարզիչ։
Անգլիայի Պրեմիեր լիգայում ընդամենը երկու ամիս գլխավոր մարզիչ աշխատած իտալացի մարզչի գլխավորությամբ «Չելսին» սեպտեմբերին երեք հաղթանակ է տարել («Բորնմութի»՝ 1:0, «Վեսթ Հեմի»՝ 3:0 և «Բրայթոնի» նկատմամբ՝ 4:2) ու նաև մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել («Քրիսթալ Փելասի» հետ՝ 1:1):
Հիշեցնենք, որ «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերն էլ ճանաչվել է ԱՊԼ ամսվա լավագույն խաղացող։