Ամփոփվել են «Կրասնոդարի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները, հաղորդում է «ցուլերի» պաշտոնական կայքը։
Արդյունքում հաղթող է ճանաչվել կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, ով հավաքել է երկրպագուների ձայների 32,74%-ը։
Երկրորդ տեղում է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 23,45%-ով։ Եռյակը 14,98%ով եզրափակում է դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը։