Ռուս հայտնի բռնցքամարտիկ Դմիտրի Բիվոլի նախկին կինը՝ Եկատերինա Բիվոլը, մի քանի հարցազրույցներում մեղադրել է 33-ամյա մարզիկին ֆիզիկական բռնության մեջ։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Եկատերինան սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝ Դմիտրիի հարձակումից անմիջապես հետո։
«Նա ասաց, որ պետք է «քեզ ավելի ուժեղ հարվածեի»։ Գիտեմ, որ շատերը չեն կարողանում հասկանալ, որ լավ բռնցքամարտիկը համարժեք չէ լավ մարդուն, ամուսնուն, հորը։ Երեխաներս ամեն ինչ տեսան․ հետո նա կոտրեց նրանց հավատը իր հանդեպ։ Վերջին երկու ամիսների ընթացքում նա, հրաժարվել է նրանց հետ շփվելուց ու կորցրել իր հեղինակությունը։
Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ երեխաների աջակցության համար պայքարելը շատերին խելագարություն է թվում: Ի՞նչ կարող ենք ասել, եթե կինը նույնպես պայքարում է իր և իր սկզբունքների համար»,- գրել է Բիվոլի նախկին կինը լուսանկարի մակագրության մեջ, որի աշխարհագրական դիրքը նշված է Սանկտ Պետերբուրգ, իսկ ամսաթիվը՝ 2023 թվականի մայիսի 4։