Այսօր՝ հոկտեմբերի 11-ին մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի «Ռապիդ» — «Նոա» հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Լինենք միասնական Վիեննայի Allianz մարզադաշտում և առաջ մղենք մեր թիմին՝ երկրորդ հաղթական քայլը կատարելու»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի «Ռապիդ» — «Նոա» հանդիպումը կայանալու է Վիեննայում՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 20։45-ին։