«Բարսելոնայի» նորաթուխ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հիշել է, թե ինչպես է հեռացել «Յուվենտուսից»։
««Յուվենտուսում» ինձ ասացին, որ ես չափազանց թանկ եմ նստում ակումբի վրա ֆինանսական դժվարությունների առումով: «Յուվեի» նկատմամբ հարգանքից ելնելով` ես համաձայնեցի խզել պայմանագիրը։ Ես կարող էի մնալ և վաստակել այն գումարը, որը պետք է ստանայի պայմանագրի վերջին տարում, բայց ես հավատում եմ անձնական հարաբերություններին, կարմային։ «Յուվենտուսն» ինձ հարգանքով էր վերաբերվում ու ես էլ որոշեցի նույն կերպ պատասխանել։
Այժմ ես պետք է անցկացնեմ կարիերայիս վերջին տարին «Բարսելոնայում»՝ ամենամեծ մարտահրավերը, որ երբևէ ունեցել եմ: Տիեզերքը հատուցեց ինձ «Յուվենտուսի» հանդեպ ցուցաբերած հարգանքի համար»,- ասել է Շչեսնին Diario Sport-ին տված հարցազրույցում։
Լեհը թուրինյան ակումբում հանդես է եկել 7 տարի։ Օգոստոսին կողմերը պայմանավորվեցին խզել պայմանագիրը, որից հետո դարպասապահը հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին։ Հոկտեմբերի սկզբին «Բարսելոնան» համոզեց 34-ամյա խաղացողին վերսկսել կարիերան և մեկ տարվա պայմանագիր կնքեց նրա հետ։