Լիսաբոնի «Բենֆիկայում» հանդես եկող իսպանացի երիտասարդ պաշտպան Ալվարո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում։ Այս մասին հայտնում է Deadlinedaylive-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իսպանական երկու թոփ ակումբները՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:
Հիշեցնենք, որ նախորդ ամառ Ֆերնանդեսը 6 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Բենֆիկա»։
Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը պորտուգալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։