Պարագվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նելսոն Կուեվասը պատմել է Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոյի տրամադրվածության մասին, որն այս պահին գտնվում է բանտում.
«Ռոնալդինյոն միանգամայն դժբախտ է: Նրան միշտ առանձնացնում էր ժպիտը , դրական էներգետիկան և կենսակերպը, բայց հիմա, հաշվի առնելով նրա ներկայիս կարգավիճակը, այդ ժպիտը կորել է նրա դեմքից: Նա բանտում է. մի տեղում, որին սովոր չէ: Այնտեղ չկա ոչ մի շքեղություն»,- Կուեվասի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Ռոնալդինյոյին և նրա եղբորը՝ Ռոբերտո դե Ասիս Մորեյրային, կեղծ անձնագրերով բերման են ենթարկել Ասունսյոնի օդանավակայանում: Մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը բրազիլացուն ձերբակալելու հրաման է ստորագրել, բայց հաջորդ օրը նախկին ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ արձակվեց: Սակայն մի քանի ժամ անց Ռոնալդինյոն նորից բերման ենթարկվեց: Ռոնալդինյոն 6 ամիս կանցկացնի անազատության մեջ: