Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում Ֆրանսիայի հավաքականը 4-1 հաշվով հաղթել է Իսրայելին։
Ֆրանսիացիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Էդուարդո Կամավինգան, Քրիստոֆեր Նկունկուն, Մատեո Գենդուզին և Բրեդլի Բարկոլան, իսկ իսրայելցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Օմրի Գանդելմանը: Հանդիպումը կայացել է Բուդապեշտի մարզադաշտում։
Այս հանդիպումից հետո Ֆրանսիան A լիգայի 2-րդ խմբում 6 միավորով երկրորդ տեղում է, Իսրայելն առանց միավորների վերջին տեղում է։
Զուգահեռաբար ընթացող խաղում Ավստրիայի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին։ Ավստրիացիների կազմում աչքի ընկան Բաումգարտները, Լեյնհարթը, Զաբիտցերն ու Շեյդլը։