Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հաջորդ ամառ կարող է հեռանալ «Լիվերպուլից»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը, և տրանսֆերային շշուկները Տրենտին կապում են Մադրիդի «Ռեալի» հետ:
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Լիվերպուլը» որպես Ալեքսանդր-Առնոլդին փոխարինող ընտրել է Դենզել Դամֆրիսին «Ինտերից»։
Միլանյան ակումբը դեռ չի հաստատել հոլանդացու հետ պայմանագրի երկարաձգումը, ինչը նշանակում է, որ հաջորդ ամառ նա կարող է անվճար փոխել ակումբային գրանցումը։
«Լիվերպուլը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: