«Ալ-Նասրի» պաշտպան Էմերիկ Լապորտը բացատրել է, թե ինչու է 2021 թվականին որոշել Ֆրանսիայի փոխարեն խաղալ Իսպանիայի հավաքականում։
«Ես այլևս չէի կարող սպասել: Անցան տարիներ, բայց մարզչի հետ հարաբերությունները նույնն էին. եթե ցանկանում էի խաղալ միջազգային մակարդակով, պետք է այդ որոշումը կայացնեի: Իմ հարաբերությունները Դեշամի հետ լավագույնը չէին»,- Լապորտի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Լապորտը ծնվել է Ֆրանսիայում, բայց ունի իսպանական արմատներ։ Մինչ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը՝ Էմերիկը հանդես է եկել Բիլբաոյի «Ատլետիկում», իսկ երիտասարդական մակարդակում պաշտպանել է Ֆրանսիայի հավաքականի գույները: