«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է Եվրոպայի առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0)։
«Եվրո-2024-ում Պորտուգալիայի դեմ խաղն ամենակարևորն էր: Ես խաղում էի մի խաղացողի դեմ, որն իմ կուռքն է եղել և ես նրան երկրպագել եմ դեռ մանկուց։
Խաղից առաջ ես ինքս ինձ ասացի. «Սա իմ լավագույն ժամն է», և ես գիտեի, որ պետք է դա ցույց տամ խաղադաշտում: Քո կուռքի դեմ խաղալը հսկայական մոտիվացիա է:
Դա անհավանական էր։ Ռոնալդուն մոտեցավ ինձ և հաջողություն մաղթեց: Ես յոթերորդ երկնքում էի։ Այդ երեկո ես տվեցի ամեն ինչ և օգնեցի իմ թիմին հասնել պատմական արդյունքի»,- ասել է Խվիչան։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլում Վրաստանը կարողացավ 2։0 հաշվով պարտության մատնել Պորտուգալիայի ընտրանուն։