«Բարսելոնայի» նորեկ Վոյցեխ Շչեսնին պատասխանել է իր վատ սովորության վերաբերյալ քննադատություններին։
«Ոչ մեկի գործը չէ՝ ես ծխում եմ, թե ոչ։ Դա չի ազդում իմ խաղի վրա: Բացի այդ, ես սա չեմ անում երեխաների աչքի առաջ, որպեսզի վատ օրինակ չծառայեմ նրանց։
Ես փորձում եմ դա թաքցնել և ուրիշներին ցույց չտալ: Բայց երբեմն ինչ-որ մեկը լուսանկարում է ինձ՝ թաքնվելով ծառերի հետևում, որտեղ ես նրանց չեմ տեսնում: Դա ինձանից կախված չէ:
Կան բաներ, որոնք ես չեմ փոխում իմ անձնական կյանքում։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ես այսպիսին եմ եղել իմ ամբողջ կյանքում, և դա պարզապես ոչ մեկի գործը չէ»,- ասել է 34-ամյա լեհը:
Հիշեցնենք, որ Շչեսնին կատալոնական ակումբի շարքերը համալրել է հոկտեմբերի 2-ին ազատ գործակալի կարգավիճակում։